Որոշման հետ ապրելու մասին դատավորի գրառումը ԱՆ-ում դիտարկում են որպես սպառնալիք
«Հարգանքներս դատավոր Աննա Փիլոսյանին։
Կողմ քվեարկած անձինք,
դուք եք այս որոշման հետ ապրելու։
Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը։
ԴՈՒՔ»։
ԲԴԽ նիստում դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն ընթերցեց դատավորի ֆեյսբուքյան գրառումը, որն ընդգրկվել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդության մեջ, ապա հարց ուղղեց արդարադատության նախարարության ներկայացուցչին.
«Այս հրապարակային խոսքը դուք գնահատում եք որպես գնահատողակա՞ն, որպես պարսավելի՞»։
Ի պատասխան Ռ. Մելիքյանի Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց. «Մենք սա դիտարկում ենք որպես սպառնալիք ուղղված Բարձարագույն դատական խորհրդի անդամներին։ Նա իր անհամաձայնություն է հայտնել կողմ քվեարկած անձանց կայացրած որոշման հետ ու սպառնալիք հնչեցրել իրենց կայացրած որոշման հետ ապրելու, այն պայմաններում, երբ ցանկացած դատավոր էլ պարտավոր է ու ապրում է իր կողմից կայացրած որոշումների հետ»։
«Էդ դեպքում սպառնալիքը ո՞րն է»,-հետաքրքրվեց Մելիքյանը։
«Նա առանձնացնում է կողմ քվեարկածներին, անհամաձայնություն հայտնում նրանց որոշման հետ»,-ասասաց ԱՆ ներկայացուցիչը։
Դատավորի ներկայացուցիչը հետաքրքրվեց, կարո՞ղ են ներկայացնել մի նախադեպային որոշում, երբ նման ձևակերպումները կարող են դիտարկվել գնահատողական։
«Միջնորդության մեջ նշված են»,-ասաց ԱՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Դատավոր Նախշքարյանը չի ասել՝ ես ձեր տիրու մերը
- ԱՆ-ն դիմել է ԲԴԽ-ին Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ
- Զարուհի Նախշքարյան. Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին