Դատարանը մերժել է զոհված զինծառայողի հորը վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության պահանջը
Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը մերժել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Դավիթի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ՀՀ Ոստիկանության պահանջը։ Այս մասին հայտնում է «Որդիների Կանչ» ՀԿ-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոնում էին՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները, ծառայողական պարտականությունները կատարելիս, ծնողների մի մասին, այդ թվում նաև մայրերին ոստիկանության պահանջը չկատարելու հիմքով բերման էին ենթարկեցին։
Ոստիկանությունը Վարչական դատարանից պահանջում էր ծնողներին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով, որի համար նախատեսված է 50 հազար դրամ տուգանք։
Հարակից հրապարակումներ`
- Պետբյուջեն այդ 50 000 դրամների կարիքն ունի՞ զոհված զինծառայողների ծնողներից
- Ոստիկանության հայցն անհիմն է, չի էլ փորձել անգամ հիմնավորել. Գալեյանի փաստաբան
- «Ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հերոսների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու համար են»
- Ոստիկանները չեն հերքում, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին իրավական պահանջ չի ներկայացվել. Պաշտպան
- Փաշինյանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր Եռաբլուրում
- Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
- «Գնում եք տուն, համբուրում ձեր տղաներին, ես, տականքներ, երեխուս քարն եմ համբուրում». «Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողները ՔԿ դիմաց են
- Տեղում հասարակական կարգի ապահովման տակտիկաների մասով խնդիր կար.Օմբուդսմենը՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների մասին
- Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են. Անդրանիկ Քոչարյան
- «Եռաբլուրում» ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից հինգը տուժող կճանաչվեն
- ՄԻՊ. Եռաբլուրում տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին