
Իրանը պատրաստ է Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպում անցկացնել
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ շեշտը դրել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման վրա: Այս մասին գրում է Irna-ն։
ՌԴ փոխարտգործնախարարը, ով ժամանել է Թեհրան՝ քննարկելու և մտքեր փոխանակելու իր իրանցի գործընկերոջ (Ալի Բաղերի Քանիի) հետ, երկուշաբթի օրը հանդիպել և զրուցել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի հետ։
Ամիր Աբդոլլահիանն այս հանդիպման ժամանակ մատնանշել է տարածաշրջանում առկա մարտահրավերները՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:
Նա նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների հետ: