«Հրապարակ». Նախագահին կից կոմիտեն «Օպերատիվ շտաբ-2» է դառնալու Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը շաբաթ-կիրակի հանդիպումներ է ունեցել ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի, Ռուբեն Վարդանյանի հետ՝ առաջարկելով ձևավորել նախագահին կից կոմիտե, որը կդառնա տարբեր հարցերի քննարկման հարթակ, կունենա խորհրդատվական դեր և կստանձնի Արցախի նախագահի լիազորությունների որոշ մասի կատարումը:
Նա ասել է, որ Արայիկ Հարությունյանը համաձայնել է իր առաջարկին: Քաղաքական շրջանակներում համոզված են, որ այդ կոմիտեն «Օպերատիվ շտաբ-2» է դառնալու:
Առաջինի հիմնադիրը, հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանն էր, այն քննադատությունների թիրախ դարձավ, քանի որ Վարդանյանը հավաքել էր իր մարդկանց և պետական ապարատին պարտադրում էր կատարել շտաբի որոշումները։ Հիմա խորհրդատվական մարմինը, ըստ էության, լինելու է ապագա պետնախարարի կուրացիայի ներքո, նաև դրա կազմն է ուրվագծվում` կընդգրկվեն մարդիկ, որոնք պետնախարարի համար քաղաքական հենարան կդառնան:
Անունների թվում, նշվում են, բնականաբար, Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի, առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանի և այլոց անունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին