Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ն. Փաշինյանը ողջունել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը և ընդգծել, որ այն նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը:
ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին՝ առաքելությանը ցուցաբերած օժանդակության համար և անդրադարձել Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը վերաբերող հարցերի և համագործակցության օրակարգի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Արևմուտքը Ռուսաստանի դեմ Հայաստանը դիտարկում են ոչ այլ ինչ, քան ընդամենը սովորական բուֆեր. Դանիելյան
- Ո՞ւմ են դիտարկելու ԵՄ դիտորդները․ Ստեփան Դանիելյան
- Ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ ԵՄ-ինը՝ ժամանում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին