Ալեք Բոլդուինի մեղադրանքը մեղմացրել են
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դատախազությունը մեղմացրել է դերասան Ալեք Բոլդուինի դեմ մեղադրանքը՝ նկարահանման հրապարակում չկանխամտածված սպանության համար։ Նրան այժմ սպառնում է առավելագույնը 18 ամսվա ազատազրկում, այլ ոչ թե առնվազն հինգ տարի, ինչպես նախկինում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times-ին, որը ներկայացրել է դատախազության մեղադրական եզրակացության նոր տարբերակը։
Ավելի վաղ Բոլդուինի փաստաբանները պարզել էին, որ մեղադրական եզրակացության նախորդ տարբերակը կազմվել է Նյու Մեքսիկո նահանգի նոր օրենքների հիման վրա, որոնք ընդունվել էին անցյալ տարի և խստացնում էին պատիժները զենք և զինամթերք պահելու և կրելու համար: Պաշտպանության ներկայացուցիչները նշել են, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, ուստի պետք է կիրառվեն 2021 թվականի հոկտեմբերին հանցագործության պահին գործող համապատասխան կանոնները։
Կրճատվել են նաև զենքերի համար պատասխանատու Հաննա Գուտիերես-Ռեյդի դեմ մեղադրանքները։
Հիշեցնենք որ 2021 թվականի հոկտեմբերին կինոաշխարհը ցնցվեց «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից։ Ալեք Բոլդուինը ֆիլմի մի դրվագի նկարահանման ժամանակ կրակել է ատրճանակից, որը, պարզվել է, լիցքավորված է ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով։ Արդյունքում ծանր վիրավորում էր ստացել 42-ամյա կին օպերատոր Գալինա Հաթչինսը, նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Հաթչինսի ամուսինը դատի է տվել Բոլդուինին և ֆիլմի նկարահանման մեջ ներգրավված ընկերություններին, պրոդյուսերներին և անձնակազմի անդամներին։
2022թ-ի աշնանը հայտնի դարձավ, որ հանգուցյալ Գալինա Հաթչինսի ընտանիքը համաձայնության է եկել դերասանի և նկարահանող խմբի անդամների դեմ ներկայացված դատական հայցի կարգավորման շուրջ։ Այդուհանդերձ նշվել էր, որ Բոլդուինի և օպերատորի ընտանիքի միջև համաձայնությունը չի ազդի քրեական մեղադրանքի վերաբերյալ վերջնական որոշման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ալեք Բոլդուինին մեղադրանք կառաջադրվի
- Ալեք Բոլդուինը և նկարահանումների ժամանակ մահացած օպերատորի ընտանիքը համաձայնության են եկել
- Ալեք Բոլդուինը ողբերգությունից հետո վերադառնում է կինո
- Ալեք Բոլդուինը հերքել է նկարահանման հրապարակի վտանգավոր լինելու մասին մեկնաբանությունը
- Ալեք Բոլդուինը խոսել է օպերատորին պատահաբար սպանելու մասին
- Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին