Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին
3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվել է: Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գ. Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։30-ին: Լրագրողներին ասաց Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
Փաստաբանն ասաց, որ դատարանում Խաչատուրովը ելույթով է հանդես եկել, դեպքի հետ կապված մանրամասներ ներկայացրել:
«Ինչ-որ նեկայացվել է, որևէ կերպ կասկածի տակ չի դրվում։ Ընդամենը մեկ ցուցմունք կա, որ կարելի է հակասություն համարել Խաչատուրովի ասածին. Խաչատուրովն ասում է՝ տարածքն իմը չէ, տարածքի կողքը ինչ-որ տնտեսություն ունեցող անձ ասում է՝ մենք գիտենք, լսել ենք, որ Խաչատուրովի տարածքն է։ Իսկ այս հանգամանքը որևէ նշանակություն չունի գործի համար։ Անձամբ քննիչներին հարցրել եմ՝ կա՞ նշանակություն Խաչատուրովը դա գրանցել է իր անունով, թե Էդգար Արշակյանի անունով գրանցված կլիներ, արարքի իրավաբանական որակման վրա անդրադառնալո՞ւ էր այս հանգամանքը, ասել էին՝ ոչ»,-նշեց նա։
Հ.Ենոքյանն ասաց, որ Գրիգորի Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել. «Չկա տվյալ, ցուցմունք, որ փողերի լվացում է կատարել, ուղղակի վարույթ իրականացնող մարմնի ենթադրությունն է, որ եթե գույքը օտարվել է օրենքի խախտմամբ, այդ օտարման գործարքը փողերի լվացում է»։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է նախօրեին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։ Էդգար Արշակյանին այսօր կրկին մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հարակից հրապարակումներ`
- Խնդիրը ոչ թե գործարքն է, այլ կոնկրետ Գրիգորի Խաչատուրովի անձը. Փաստաբան
- Սա թուրքական պատվեր է. Շարմազանով
- Իշխանությունը սեփական զանցանքները քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց. Մանուկյան
- Երբ Գրիգորի Խաչատուրովն էր Տավուշում, տավուշցիները հանգիստ քնում էին, այժմ պետք է ոտքի կանգնեն. Զոհվածի հայր
- Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու հետ որևէ առնչություն չունի. Պաշտպան
- Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար. Դատախազություն
- ««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը. Աբրահամյան
- Սոցցանցի օգտատերերը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան