Այս վարչակարգը սկսեց իր հակազգային գործունեությունը գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով, այն փլվեց դատարանում․ Չալաբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․
«Այս վարչակարգը սկսեց իր հակազգային գործունեությունը գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով, այն փլվեց դատարանում, հետո անհեթեթ մեղադրանքով կալանավորվեց այս զինվորական ընտանիքի կրտսեր որդին՝ Իգոր Խաչատուրովը, նրա նկատմամբ մեդադրանքը ևս փլվել է: Հիմա այն կալանավորել է այս ընտանիքի միջնեկ զավակ Գրիգորի Խաչատուրովին՝ Մարտական խաչի ասպետին, երբեք չպարտված և այս իշխանության առաջ գլուխը երբեք չխոնարհած մարտական գեներալին:
Զորակցում եմ գեներալ Խաչատուրովին, համոզված եմ, որ նրա նկատմամբ մեղադրանքը նույն ձևի կեղծիք է, ինչպես այս իշխանությունից տուժած շատերինը, և ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարությունը մեր երկրում վերականգնվի: Մինչ այդ, ուժ ու կորով եմ ցանկանում նրան՝ հաղթահարելու այս փորձությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
- Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին