Երբ Գրիգորի Խաչատուրովն էր Տավուշում, տավուշցիները հանգիստ քնում էին, այժմ պետք է ոտքի կանգնեն. Զոհվածի հայր
«Որևէ բան պատահական չէ, հերթական շոուն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, ով դատարանի բակում է՝ ի աջակցություն 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի, ով ձերբակալված է, այժմ քննարկվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
Նա նշեց, որ վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում են հայ-թուրքական հարաբերությունները, Փաշինյանի այցը Մյունխեն, դրանից շեղելու համար՝ հիմա արվեց այս շոուն։
«Սպասելի էր, որ հերթը հասնելու է Գրիգորի Խաչատուրովին։ Նա բանակաշինության, բանակի կայացման ակունքներում է կանգնած։ Այն, որ պլանավորած քանդում են բանակը, դրա հերթական քայլերից մեկն է»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։
Նա նշեց, որ այժմ պետք է ոտքի կանգնի Տավուշի ժողովուրդը։
«Երբ որ Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, Տավուշի ժողովուրդն ապահով էր իրեն զգում, հանգիստ քնում էր, իսկ այսօր սպասվում է, որ Տավուշից մի քանի գյուղեր պետք է հանձնեն»,- ասաց Արա Ռոստոմյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու հետ որևէ առնչություն չունի. Պաշտպան
- Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար. Դատախազություն
- ««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը. Աբրահամյան
- Սոցցանցի օգտատերերը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան