Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է։
Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը նշեց, որ փաստաթուղթը ձեռքն է,բայց դեռ չի հասցրել ծանոթանալ։ Որոշմանը ծանոթանալուն պես՝ կտարծեն հայտարարություն։
Նա նշեց, որ դատարանի դահլիճից Խաչատուրովն ազատ է արձակվել և գնում է տուն։
Դատարանի դիմաց հավաքվածները ծափահարություններով դիմավորեցին, միաժամանակ վանկարկելով՝ «Նիկո՛լ դավաճան», «առանց թուրքի՝ Հայաստան»։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է նախօրեին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով։
Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։ Էդգար Արշակյանին այսօր կրկին մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին
- Խնդիրը ոչ թե գործարքն է, այլ կոնկրետ Գրիգորի Խաչատուրովի անձը. Փաստաբան
- Երբ Գրիգորի Խաչատուրովն էր Տավուշում, տավուշցիները հանգիստ քնում էին, այժմ պետք է ոտքի կանգնեն. Զոհվածի հայր
- Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու հետ որևէ առնչություն չունի. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան