Սա թուրքական պատվեր է. Շարմազանով
«Այն, ինչ այսօր կատարվում է կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի կողմից, ըստ իս, ուղիղ Էրդողանի ու Ալիևի հրահանգն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը դատարանի բակում է ի աջակցություն 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի, ով ձերբակալված է, այժմ քննարկվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
Նա նշեց, որ այս ամենի նպատակն է հայոց երրորդ հանրապետության սպայական, զինվորական հաղթական ավանդույթները հիմնահատակ քանդելը։
«Սա թուրքական պատվեր է»,- ընդգծեց Էդ. Շարմազանովը։
Ըստ նրա, նմանատիպ հիմար քրեական գործերով ուզում են շեղել հանրության ուշադրությունը իրական նպատակից։
«Գրիգորի Խաչատուրովի վրա քրեական գործ կարելը՝ փողերի լվացում և այլն, նման շոուները նպատակ ունեն հասարակության իրական ուշադրությունը շեղել իրական պրոբլեմներից։
Մյունխենում Պրահայից հետո երկրորդ անգամ Փաշինյանը համաձայնել է Արցախն Ադրբեջանին հանձնելու, Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու գործընթացին, հիմա էլ ինչպե՞ս դա հիմնավորեն, հո՞ չի ասելու՝ ժողովուրդ ջան սենց եղավ, պետք է գա ու ժողովրդի ուշադրությունը շեղի, ասի՝ սա է կոռուպցիոներ, նա է կոռուպցիոներ»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը նաև ընդգծեց. «Մեր իշխանության օրոք հողեր են ազատագրվել, մեր իշխանության օրոք հայկական երկու հանրապետությունները ունեցել են 42 հազար քմ տարածք, հիմա տեսեք՝ դրանից ինչքանն է ինքն օտարել»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը սեփական զանցանքները քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց. Մանուկյան
- Երբ Գրիգորի Խաչատուրովն էր Տավուշում, տավուշցիները հանգիստ քնում էին, այժմ պետք է ոտքի կանգնեն. Զոհվածի հայր
- Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու հետ որևէ առնչություն չունի. Պաշտպան
- Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար. Դատախազություն
- ««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը. Աբրահամյան
- Սոցցանցի օգտատերերը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին