Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ բռնկում է նկատվել
Սոցցանցերի օգտատերերը երկնքում երկնագույն բռնկումների լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել, որոնք, նրանց պնդմամբ, թուրք-սիրիական սահմանին երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժից առաջ են լուսանկարել։ Լուրը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեսանյութում երևում է կապույտ բռնկում, որին հաջորդում են ցնցումներ։ Նշվում է, որ այս երևույթը նկատել են սիրիական Լաթաքիայի և Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակիչները։
Դամասկոսի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի տնօրեն Հալա Հասանը Sham FM ռադիոկայանին ասել է, որ այդ կապույտ լույսը բացատրություն չունի, սակայն նշել է, որ ցնցումներից առաջ մթնոլորտի էլեկտրական և մագնիսական դաշտերի փոփոխություն է լինում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
- Թուրքիայի հայությունը երկրաշարժից տուժած գոտուն նվիրաբերել է ավելի քան 5մլն լիրա
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 40 հազարի
- Թուրքիայի երկրաշարժի գոտում թալանելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել
- Սիրիայում մորն ու երեխային երեք օրվա ընթացքում երկու անգամ դուրս են հանել փլատակներից
- Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհվել է 13 հայ. Հովհաննես Ալեքսանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան