Տունը, որի մեջ երբեք թուրք չի բնակվել, վնասվել է երեկվա երկրաշարժից
Բժիշկ, հրապարակախոս Խաժակ Այնթապյանը գրում է․
«Այս տունը, որը պապենական մեր տունն է Մուսալեռան Վագըֆ գյուղում, հուշարձանն է բոլոր խլված և մոխրացած մեր տների...
Տուն,որը դիմացել էր թշնամու ու ժամանակի արհավիրքներին։ Տուն, որի մեջ երբեք թուրք չի բնակվել։ Վերանորոգվել ու վերածվել էր հյուրանոցի...
Այս տունը երեկվա երկրաշաժից մեծ վնասներ է կրել․․․
Բայց, քանի որ պայքարող տուն է , դարձյալ ոտքի պիտի կանգնի և հսկի մեր երթը , մինչև մենք` բոլոր այդ տան ժառանգները, ունենանք մեր տունը հայրենի հողի վրա»։
Բժիշկը նաև հայտնել է, որ գյուղի գրեթե բոլոր տները վնասվել են աղետից։
«Բարեբախտաբար մարդկային նվաս չկա»,- մեկնաբանությունում պատասխանել է Խաժակ Այնթաբյանը՝ տեղեկացնելով, որ Վագըֆը միակ հայաբնակ գյուղն է պատամական Կիլիկիայում։
Պոլսի «ԱԳՈՍ» խմբագրականը նույնպես լուսանկարներ է հրապարակել նշված տնից՝ կից գրելով․
«Նոր լուսանկարներ՝ Վագըֆ գյուղում տեղի ունեցած երկրաշարժի վնասից...»
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում փետրվարի 20-ին տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։ Աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) հայտնել է Հաթայ նահանգում երկու երկրաշարժի մասին՝ երեք րոպե տարբերությամբ (6,4 և 5,8 մագնիտուդով): Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրաշարժերից հետո մոտ 300 տուժածի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42310-ի
- Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
- Երկրաշարժ՝ Թուրքիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին