«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Աննա Վարդապետյանը ԱԺ գնա ՔՊ-ականներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավորները վախի մթնոլորտում են և չգիտեն՝ ինչ անել, որպեսզի գտնեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ շփվելու, զրուցելու ճանապարհը։
Բանն այն է, որ որոշ ՔՊ-ականներ փորձեր արել են նրա հետ շփվելու, սակայն գլխավոր դատախազը նրանց հետ հանդիպելու կամ շփվելու հարցը թողել է օդից կախված:
Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշ ՔՊ-ականններ, իմանալով, որ փետրվարի 17-ին գլխավոր դատախազի ծնունդն է, փորձել են ծնունդը պատրվակ օգտագործել և նրա հետ հանդիպման գնալ, բայց այս փորձն էլ է մնացել անպատասխան:
Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն՝ չի բացառվում, որ Աննա Վարդապետյանը ԱԺ գա ՔՊ-ականներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, իսկ թե ով կլինի նա, մանրամասները կներկայացնենք առաջիկայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները