Իրանը կհրապարակի Եվրամիության դեմ պատժամիջոցների իր ցանկը
Առաջիկայում կհրապարակվի Իրանի կողմից Եվրամիության դեմ սահմանված փոխադարձ պատժամիջոցների ցանկը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է ParsToday-ը։
Նա նշել է, որ «ի պատասխան Եվրամիության վերջին պատժամիջոցների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիկայում կհրապարակի պատժամիջոցների իր ցուցակը»։
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին աջակցելու քաղաքականության շրջանակում, երկուշաբթի օրը, ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը հավանություն է տվել հակաիրանական պատժամիջոցների հինգերորդ փաթեթին:
«Իրանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքի միջամտողական քաղաքականության հետևանքների կապակցությամբ և հայտարարել, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։
Իրանում անկարգությունների սկզբից ի վեր ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները, նոր պատժամիջոցների կիրառմամբ, լրատվամիջոցների քարոզչության և կոշտ ու անհամաչափ դիրքորոշումներ արտահայտելով, փորձում են ակտիվ պահել անհանգիստ վիճակը»,- գրում է Parstoday-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան