Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու հետ որևէ առնչություն չունի. Պաշտպան
Փետրվարի 20-ի ժամը 20։00-ից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է։ Հակակոռուպցիոն դատարանում այժմ քննվում է նրա կալանավորման հարցը։ Դատախազության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։
Լրագրողների հետ զրույցում Գ.Խաչատուրովի շահերի ներկայացուցիչ Հակոբ Ենոքյանն ասաց, որ ձերբակալության ժամանակ հնարավոր չի եղել ուղեկցող գումարտակի անդամներին փոխանցել անհրաժեշտ դեղորայք, որն ընդունում է Խաչատուրովը, ինչպես նաև սնունդ։ Այդ մասին տեղյակ է պահվել ՄԻՊ գրասենյակին։
Փաստաբանն ասաց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի հետ է կապված այս գործը, մի քանի գործեր իրար են միացված։
«Մեղադրանքն առնչվում է փողերի լվացմանը, բայց կոնկրետ Ազգային ժողովում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։ Այնտեղ պաշտոնական դիրքը օգտագործելով, չարաշահելով՝ պատճառած վնասի մասին է խոսքը, այսինքն՝ ինչ-որ գույքեր օտարելու, այնտեղ այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց Հ.Ենոքյանը։
Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։
«Էդգար Արշակյանը գույքը ձեռք բերողն է, Խաչատուրովի հետ առնչություն ունի այնքանով, որ ընկերական հարաբերությունների մեջ են գտվում, բայց Խաչատուրովը որևէ առնչություն չունի այդ գույքը ձեռք բերելուն։
Իրական սեփականատիրոջ թաքցվել-չթաքցվելու հանգամանքը, այդպես որ շահարկվում է, այս արարքի որակման համար որևէ նշանակություն չունի»,- ասաց նա։
Դատախազության հաղորդագրության համաձայն, 2009 թվականին և 2016 թվականին Խաչատուրովն այդ գույքը երկու անգամ գրավադրել է բանկում և գումար ստացել։
«18 միլիոն դրամի մասը, որը շահարկվում է, ասեմ, որ այդ 18 միլիոն վարկային գիծը տրամադրվել է մեկ այլ գույքի գրավադրմամբ, եթե չեմ սխալվում, Վանաձորում Խաչատուրովին պատկանող գույքը դրված է եղել գրավ, դրանով 18 միլիոն դրամի վարկային գիծ է տրամադրված եղել։ Հետո այս գույքը, որպես լրացուցիչ միջոց, պահանջվել է բանակի կողմից, այսինքն որպես լրացուցիչ միջոց է տրամադրվել։ Այնպես չէ, որ այս գույքը դրվել է, որ այդ գրավը լինի»,- մեկնաբանեց Ենոքյանը։
Փաստաբանն ասաց, որ այս գործով ապացուցման առարկան հետևյալ հարցն է՝ գույքն անօտարելի՞ էր, թե՞ ոչ։
«Միայն այն հանգամանքը, որ ենթադաբար կարող է գործարք կնքվել, որն օրենքի շրջանցմամբ է եղել, բավարար չէ, որպեսզի համարվի, որ այդտեղ փողերի լվացում է տեղի ունեցել։ Այնպիսի գործողություններ պետք է տեղի ունենան, որոնք կխեղաթյուրեն, ըստ էության, ծագման աղբյուրը։
Հիմա գույքը գրավից ազատ է, առաջնային ձեռք բերողն է մինչև հիմա սեփականատերը, չի օտարել, չի տվել ուրիշին, այդտեղ փողերի լվացման մասին խոսք չկա, ծիծաղելի է»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ գործն ունի վաղեմության ժամկետ. ըստ մեղադրանքի, մոտավորապես 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություն է, համապատասխան պայմանների առկայությամբ տարբեր վաղեմության ժամկետներ ունի, տվյալ պարագայում 15 տարի է վաղեմությունը։
Նշենք, որ դատարանի բակում հավաքվել են քաղաքական հասարակական գործիչներ, Խաչատուրովի ընկերները։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար. Դատախազություն
- ««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը. Աբրահամյան
- Սոցցանցի օգտատերերը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին
- Շատ խորհրդանշական է՝ ամեն անգամ, երբ սրանք Խաչատուրովների հետևից են ընկնում, մի ստոր բան հետևում է դրան. քաղաքագետ
- «Ով զադնի դնի նիկոլ ա, իսկ թշնամին ծնկի կգա». Իգոր Խաչատուրով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին