Փաստաբանները ԱԺ հանձնեցին Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը
«Լեգիստ» իրավաբանական գրասենյակի փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանը Ազգային ժողովին են հանձնել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը:
«Մենք արդեն հանգամանալից խոսել ենք Սեդա Սաֆարյանի կողմից առերևույթ մի շարք խախտումներ թույլ տալու մասին, որոնցից ամենաէականն ու կարևորը Սահմանադրությամբ ամրագրված անհամատեղելիության պահանջների խախտումն է»,- նախքան միջնորդության հանձնումը՝ ասաց Սոս Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ անհամատեղելիության պահանջների խախտումը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մասով է այն պահից սկսած, երբ Սեդա Սաֆարյանն արդեն ստանձնել էր Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, կարգավիճակը։
Փաստաբանները իրավաբանական վերլուծություն են ներկայացնում ԱԺ նախագահին, խմբակցություններին՝ այդպես նրանց լիազորությունները իրագործելու հնարավորություն տալով։
«Պատգամավորներին ենք ներկայացնում իրավաբանական վերլուծություն, որով հնարավոր է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դատարան դիմելու համար գործընթաց սկսել։
Վերջնական որոշում կայացնողը՝ արդյոք անհամատեղելիության պահանջների խախտում կա, թե ոչ, հետևաբար կդադարեցվի Սեդա Սաֆարյանի լիազորությունները, թե ոչ, պատկանում է Սահմանադրական դատարանին, բայց պրոցեսը սկսելու իրավունք ունի բացառապես ԱԺ-ն, կոնկրետ՝ խմբակցություններից որևէ մեկը»,- ասաց Ս. Հակոբյանը։
Փաստաբաններն ասացին, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են մասնագիտական օժանդակություն տրամադրել պատգամավորներին։ Ս. Հակոբյանի խոսքով, իրենց միակ շահը, մոտիվացիան այն է, որպեսզի ՍԴ-ն պահպանի հեղինակությունը, քանի որ հենց Սահմանադրության մեջ է նշված, որ ՍԴ դատավորը պետք է օժտված լինի բարձր բարոյական և մասնագիտական հատկանիշներով. «Մենք՝ որպես փաստաբաններ, մեզանից կախված ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի բանը դրան չհասնի, քաղաքական մարմինը մի ոտք առաջ ընկնի ու դիմի ՍԴ-ին խախտումը հաստատվելու դեպքում նրա լիազորությունները դադարեցելու համար»։
Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանն հայտնեցին, որ մեկ շաբաթ կսպասեն, որպեսզի խմբակցությունները կարողանան ծանոթանալ դիմումին, կրկնեցին՝ ցանկության դեպքում պատրաստ են հանդիպել պատգամավորների հետ։
«Ակնկալում ենք, որ Ազգային ժողովը համապատասխան իր գործողությունները՝ Սահմանադրությամբ, օրենքով սահմանված կարգով, կիրականացնի»,- ասաց Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ հրավիրած ասուլիսում փաստաբանները հայտարարել են, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է անհամատեղելիության պահանջները, ինչն ունի մեկ հետևանք՝ դատավորի լիազորությունները դադարում են օրենքով սահմանված կարգով։ ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ դիմում է ներկայացնում ՍԴ։ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումը ՍԴ-ն կարող է ընդունել դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։
Նրանք համարում են, որ Սեդա Սաֆարյանի կողմից խախտվել են նաև կարգապահական կանոնները, ինչի հետևանք կարող է լինել հետևյալ կարգապահական տույժերից մեկի կիրառումը.
1. Նախազգուշացում
2. Նկատողություն
3. Խիստ նկատողություն։
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր լինելուն զուգահեռ շարունակել է փաստաբանական գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը վաղը կհանձնվի Ալեն Սիմոնյանին ու խմբակցությունների ղեկավարներին
- Փաստաբան. 32 օր շարունակ Սեդա Սաֆարյանը խախտել է օրենքների պահանջները
- Արսեն Բաբայանը Սեդա Սաֆարյանի մասին անակնկալներ է խոստանում
- «Ժողովուրդ». ՍԴ-ում կա փաստաթուղթ, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը
- Արսեն Բաբայան. Համոզմունք ունեմ, որ չթույլատրված աշխատանքը Սեդա Սաֆարյանը կատարել է վարձատրության դիմաց
- Սոս Հակոբյան. ՍԴ դատավորները պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով
- ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը. Փաստաբանների ապշանքը
- Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան
- Դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար. Սեդա Սաֆարյանը՝ Փաշինյանին
- Կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին