Պուտին. Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին
Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (ՍՀՍԿ) սակայն դուրս չի գալիս դրանից։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։
«Այսօր ես ստիպված եմ հայտարարել, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ստարտեգիական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, կրկնում եմ՝ դուրս չի գալիս պայմանագրից, ոչ, դադարեցնում է իր մասնակցությունը»,-ասել է պետության ղեկավարը։
Պուտինը նշել է, որ ՍՀՍԿ -ի շրջանակներում աշխատանքը վերսկսելու համար Ռուսաստանը պետք է հասկանա, թե ինչպես է հաշվի առնվելու ՆԱՏՕ-ի համակցված հարվածային զինանոցը։
«Նախքան այս հարցի քննարկմանը վերադառնալը մենք պետք է ինքներս հասկանանք, թե ինչ են ակնկալում Հյուսիսատլանտյան դաշինքի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես ենք մենք հաշվի առնելու. նրանց ստատեգիական զինանոցները, այսինքն՝ դաշինքի համակցված հարվածային ներուժը»,-ասել է պետության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հակամարտությունը վերածել համաշխարհայինի. Պուտին
- Հռոմի պապը ցանկանում է հանդիպել Պուտինին. Սևաստյանով
- Մակրոնը կարող է Պուտինին զրկել Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն կոչումից