Քաղաքական 16:50 21/02/2023 Արցախ

Մակրոնը կարող է Ալիևին և նրա ընտանիքին ասել, որ նրանք այլևս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար. Ռուբեն Վարդանյան

Ֆրանսիական հեղինակավոր Le spectacle du monde պարբերականում հրապարակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի  ծավալուն հարցազրույցը:  «Ռուբեն Վարդանյան. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի» խորագրով Անտուան Կոլոննայի հրապարակումը  Արցախի պետնախարարի աշխատակազմից թարգմանաբար ներկայացրել է.

Le spectacle du monde – Արցախն այս տարի ստիպված եղավ Սուրբ Ծնունդը նշել շրջափակման մեջ։ Դուք այնտեղ էիք: Ձեզ չճանաչողների համար պետք է ընդգծել, որ Դուք միշտ ցանկացել եք հեռու մնալ քաղաքականությունից՝ գերադասելով Ձեր ֆինանսական ռեսուրսների մի մասը ծառայեցնել հայությանն օգնելու գործին՝ կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի միջոցով։ Եվ միայն անցյալ տարվա նոյեմբերին՝ Արցախի պատմության ամենավտանգավոր ժամանակահատվածներից մեկում Դուք համաձայնեցիք դառնալ չճանաչված հանրապետության պետնախարար։ Ինչու՞:

Ռուբեն Վարդանյան- Արցախն առանձնահատուկ նշանակություն ունի բոլոր հայերի և ոչ միայն այնտեղ ծնվածների համար: Այն եզակի, պատմական վայր է, մեր ազգի բնօրրաններից մեկը։ 2020 թվականին, երբ Ադրբեջանն սկսեց իր հարձակումը, ես հասկացա, որ Բաքուն փուլ առ փուլ շարունակում է ամբողջ հայությանը Արցախից դուրս մղելու իր ծրագիրը, ինչպես նաև վտանգի տակ է դնում այնտեղ ապրող 30000 երեխաներին։ Հայրենիքս իսկապես աննախադեպ ճնշման էր ենթարկվում, և ես հասկացա՝ ժամանակն է, որ ես էլ մտնեմ այդ պայքարի մեջ:

Իմ հեղինակությամբ, իմ հմտություններով, իմ հնարավորություններով ուրիշ ե՞րբ պետք է գործեի, եթե ոչ հիմա։ Դա ընտրություն է, որը ես արել եմ ներկայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այսօր, բայց նաև գալիք սերունդների համար, որովհետև այս հողի վրա մենք ապրում ենք հազարավոր տարիներ և, հուսով եմ, դեռ հազարավոր տարիներ կշարունակենք ապրել:

Le spectacle du monde – Դեկտեմբերի կեսերից սկսած՝ Բաքուն շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, սակայն չի համարձակվում դա անել ուղղակիորեն՝ այդ աշխատանքի համար օգտագործելով բնապահպանական «հասարակական կազմակերպությունների»։ Ո՞րն է այդ խորամանկության պատճառը:

Ռուբեն Վարդանյան- Ադրբեջանի կառավարությունը կարծում է, թե այդպիսով կկարողանա մոլորեցնել արևմտյան հասարակական կարծիքը, որը մտահոգված է բնապահպանությամբ: Բացի դրանից, Բաքուն չի կարող խախտել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած համաձայնագիրը, որը երաշխավորում է ազատ տեղաշարժն այդ միջանցքով։ Սա, իրոք, մանիպուլյացիայի ակնհայտ փորձ է, քանի որ Ադրբեջանում բնապահպանական գեթ մեկ ցույցի հետք հնարավոր չէ գտել այն դեպքում, երբ հիմնական արդյունաբերությունը գազի և նավթի շահագործումն է, ինչն իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծում։ Ադրբեջանում բողոքի նման դրսևորումների որևէ նախադեպ չկա: Իրականում չկա նաև կազմակերպված քաղաքացիական հասարակություն։ Կա միայն մեկ ընտանիք՝ Ալիևների ընտանիքը, որը վերահսկում է այդ երկիրը, և բնակչությունը, չնայած այն հանգամանքին, որ իրենց երկիրը հարուստ է  բնական ռեսուրսներով, բավականին աղքատ են ապրում։ Դրա համար էլ նրանց արտաքին թշնամի է պետք։ Դժբախտաբար, ադրբեջանցիներին սովորեցնում են, որ հայերը վատն են։ Դա թույլ է տալիս երկիրը համախմբել մեր դեմ և մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը։ Սա է նրանց ռազմավարությունը...

Le spectacle du monde – Մոտ տասը տարի առաջ Դուք, Ձեր գործընկերների հետ,  ստեղծեցիք «Ավրորա» հիմնադրամը և մրցանակը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Իրադարձություն, որը, այնուամենայնիվ, չի անդրադառնում ցեղասպանության անցյալին, այլ խրախուսում է ամբողջ աշխարհի անհատներին, որոնք պայքարի են դուրս գալիս մեր օրերում շարունակվող արյունահեղությունների դեմ: Քաղե՞լ եք արդյոք Ձեր աշխատանքի պտուղները՝ հաշվի առնելով բոլոր այն ընկերներին, որոնք այժմ ունեք ամբողջ աշխարհում:

Ռուբեն Վարդանյան- Այո, իհարկե, ես հնարավորություն ունեցա հանդիպելու այդ մարդկանց ամբողջ աշխարհում, տեսնելու նրանց քաջությունը, նրանց անձնուրացությունը, նրանց հավատը, նրանք մարդիկ են, ովքեր չեն վարանում իրենց վրա պարտավորություններ վերցնել՝ նույնիսկ իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով: Պետք է ասեմ նաև, որ այս տարիների ընթացքում դրա շնորհիվ ձևավորվել է նաև իմ անձնական ներգրավվածությունը։ Ես մտածեցի, որ եթե նրանք պարտավորություններ են ստանձնել, ապա ես էլ կարող եմ նույնն անել իմ ժողովրդի համար։

Le spectacle du monde – Եվ այնուամենայնիվ, Արցախի խնդիրը կարծես թե առաջնային նշանակություն չունի միջազգային հանրության համար։ ԹեևՎաշինգտոնը բարձրացրեց իր բողոքի ձայնը, սակայն հայկական հիմնախնդիրը հեռու է առաջնահերթություն լինելուց։ Ինչու՞:

Ռուբեն Վարդանյան- Ցավոք, աշխարհը կառավարվում է ռեալպոլիտիկի սկզբունքներով։ Որոշումներ կայացնողները կարող են անտեսել մարդու իրավունքները, արժեքները, թափանցիկությունը, նրանք կարող են իրենց իրավունք վերապահել՝ որոշելու, թե որն է ճիշտ կամ սխալ: Օրինակ, այն, ինչն այս պահին կարևոր է Եվրոպայի համար, գազն է: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղից է այն գալիս: Միշտ կա մեծ խաղ, որն ընթանում է մեծ քաղաքական պայքարով։ Ֆրանսիան ամենասկիզբից հանդես է եկել ի աջակցություն մեզ։ Սա գալիս է իշխանություններից, բայց նաև քաղաքացիական հասարակությունից: Տպավորություն ունեմ, որ նրանք մեզ աջակցում են, քանի որ սա նման է Դավթի և Գողիաթի պատմությանը: Մենք փոքր ժողովրդավարական երկիր ենք, անցկացնում ենք ընտրություններ, ունենք քաղաքական կուսակցություններ, հակադիր տեսակետներ։ Ադրբեջանն ավտորիտար սուլթանություն է, որտեղ սուլթանը միախառնում է իր երկրի շահերը սեփական շահերի հետ։ Իսկ Ֆրանսիայում դուք դեռ շարունակում եք ուշադրություն դարձնել այդպիսի արժեքների։

Le spectacle du monde – Դուք հավատու՞մ եք, որ Էմանուել Մակրոնը կարող է խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենին հրաժարվել ադրբեջանական գազից։

Ռուբեն Վարդանյան- Ես չգիտեմ, թե արդյոք դա հեշտ կլինի: Այն, ինչ նա, այնուամենայնիվ, կարող է անել, Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին ասելն է, որ նրանք այլևս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար, քանի որ այն, ինչ նրանք անում են, այլևս ընդունելի լինել չի կարող: Դա կարող էր ազդեցություն ունենալ, քանի որ բռնապետերը զգայուն են իրենց հեղինակության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ալիևների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն։ Դա կարող է միջոց լինել՝ նրան հաղորդելու, որ միշտ չէ, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է:

Le spectacle du monde – Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանի հետ երբևէ հնարավոր է խաղաղություն ունենալ, և եթե այո, ապա ինչի՞ հիման վրա։

Ռուբեն Վարդանյան- Իհարկե: Մենք լավ օրինակ ունենք: Ֆրանսիան և Գերմանիան երկար ժամանակ առճակատման մեջ են եղել, իսկ այժմ նրանք ունեն հիանալի հարաբերություններ, որոնք նյութականանում են այնպիսի նվաճումներով, ինչպիսին, օրինակ՝ Airbus-ն է։ Բայց դա երկար ճանապարհ է, որն առաջնորդներից պահանջում է շատ աշխատանք, կամք և ներգրավվածություն: Կարծում եմ նաև, որ մենք պետք է տարանջատենք հասարակ մարդկանց պատկերացումները իշխանությունների պատկերացումներից։

Le spectacle du monde – Ի վերջո, չե՞ք կարծում, որ միջազգային իրավունքը պետք է զարգանա՝ ավելի շատ կարևորություն տալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, քան սահմանների անձեռնմխելիությանը։

Ռուբեն Վարդանյան- Այո, բայց դա նաև այն հարցն է, թե արդյոք ժողովուրդներն ապրում են նորմալ պայմաններում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք իրավունքներ ունենանք, եթե լինենք Ադրբեջանի քաղաքացիներ, այն դեպքում, երբ իրենք՝ ադրբեջանցիները, գրեթե իրավունքներ չունեն իրենց իսկ երկրում։ Բացի դրանից, մենք ապրում ենք մեր նախնիների հողի վրա, այստեղ ունենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր կրոնը։ Մենք ցանկանում ենք պահպանել մեր ինքնությունը: Սա հնարավոր չէր լինի, եթե մենք լինեինք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս ամենն այն աստիճան կարևոր է, որ մենք պետք է հիշենք 20-րդ դարի ողբերգությունները: Պետք է անպայմանորեն խուսափել ցանկացած նոր ողբերգությունից: Ավելի լավ է խուսափել դրանից, քան հետագայում ստիպված լինել գործ ունենալ դրա հետևանքների հետ: Ահա թե ինչու ես հույս ունեմ, որ Ադրբեջանի վրա ճնշումները կշարունակվեն՝ խոչընդոտելով նրան շարունակել սկսածը։


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}