
Վրաստանում ծաղրի առարկա են դարձել հայտարարությունը, թե Սաակաշվիլու ձերբակալությունը ձեռնտու է Պուտինին
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հեգնել է ընդդիմության այն հայտարարությունը, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վլադիմիր Պուտինի գերին է, և նրա ձերբակալությունը ձեռնտու է Մոսկվային։ Այդ մասին Imedi հեռուստաալիքի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
«Ի՞նչ շահ պետք է ունենա Ռուսաստանը Սաակաշվիլուն բանտարկելու մեջ, Սահակաշվիլին դուրս կգա և տապալելո՞ւ է Պուտինին, կամ ի՞նչ է անելու։ Դա ծիծաղելի է»,-ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, Վրաստանի կառավարության միակ շահը օրենքի գերակայությունն է, և երբ մարդը կատարում է ամենածանր հանցագործությունները, պատիժը պետք է իրականացվի։
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահը Պուտինի գերին է, և Սաակաշվիլիին բանտում պահելը բխում է նրա շահերից։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն
- Սաակաշվիլին կտակել է իրեն թաղել Ուկրաինայում
- Սաակաշվիլուն տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք
- Սաակաշվիլի. Յուշչենկոն 2007 թվականին օգնել է Վրաստանին ցածր գնով գնել «Բուկ» ՀՕՊ համակարգը