Օհայո նահանգի մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով կա 1 զոհ և 13 վիրավոր
Օհայոյում «I. Schumann & Co» երկաթի գործարանի շենքում պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, 13-ը՝ վիրավորվել, գրում է «Իզվեստիա»-ն։
Ականատեսները հայտնել են՝ այնպիսի ուժգին պայթյուն է որոտացել, որ բեկորները թափվել են հարևան շենքերի վրա։ Տուժածների մեծ մասը այրվածքներ է ստացել։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։ Ներկայումս հրդեհը վերահսկողության տակ են վերցրել, սակայն տեղի բնակիչները բողոքում են ծխից և այրվող նավթի հոտից:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ առնվազն 14 մարդ տուժել է՝ բեկորներից և հալած մետաղից ստանալով այրվածքներ և այլ վնասվածքներ։
Սա Օհայոյում հերթական խոշոր միջադեպն է։ Երկաթուղային խոշոր վթարի մասին, որի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից և մխրճվել շենքի մեջ, հայտնի է դարձել փետրվարի 4-ին: Քիմիական նյութերով ցիստեռնները շրջվել են ու պայթել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները