Պետք չի սպասել, որ հենց վաղն էլ Ադրբեջանը բացելու է Լաչինի ճանապարհը. Արա Ղազարյան
«Պետք չի սպասել, որ հենց վաղն էլ Ադրբեջանը բացելու է ճանապարհը»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշման հրապարակումից հետո հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Ըստ նրա, Ադրբեջանը կփորձի օգտվել ձևակերպման մեջ այն մի արտահայտությունից, որ «իր տրամադրության տակ եղած միջոցներով ապահովել ճանապարհի անխափան գործունեությունը», կփորձի, ինչպես ասում են, գնդակն ուղարկել Ռուսաստանի դաշտ, այն, որ իր տրամադրության տակ միջոցներ չկան, այլ Ռուսաստանի տրամադրության տակ են, բայց միաժամանակ արդեն անհնարին է քողարկել բնապահպանների կողմից ճանապարհի փակելը, որովհետև դա տեսանելի է։
Արա Ղազարյանը նշեց, որ որոշակի փոփոխություն տեղի կունենա Լաչինի ճանապարհի փակման ինտենսիվության կամ ձևի մեջ։
«Պետք է սպասել, որ Ադրբեջանը կարող է ապաշրջափակել ճանապարհը, բայց, կարծում եմ, ժամանակավորապես, հետո որևէ այլ բան պետք է մտածի, որպեսզի ճանապարհի արգելափակումը շարունակի։ Բայց գնալով ավելի է դժվարանալու. դատարանը գրեթե միաձայն է որոշում կայացրել, 13-ն ընդդեմ 2-ի, դա նշանակում է, որ սա նույնիսկ վիճելի հարց էլ չէ, որ ճանապարհը փակել է Ադրբեջանը։
Ադրբեջանի համար արդեն անհնարին է իրավական ռեսուրսներ գտնելը, ավելի դժվար կլինի քաղաքական ռեսուրսներ կիրառելը, որպեսզի շարունակի ճանապարհը փակ պահել։ Բայց, կարծում եմ, Ադրբեջանը դեռ կշարունակի առժամանակ չենթարկվել դատարանի որոշմանը։
Առ այժամ այսքանը կարող եմ ասել, մնացածն առաջիկա մի քանի օրերին արդեն պարզ կլինի»,-Հաագայի դատարանի որոշման հրապարակումից հետո «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում ասաց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշում է կայացրել ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ, ըստ որի. «Դատարանը բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարերեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝
. մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտայինմիջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»:
Դատարանն անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ հայտարարել է, որ ամբողջությամբ մերժում է այդ պահանջները:
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Երկու ամսից ավելի է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Տարօրինակ ու ցավալի է սակայն, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջը.Գեղամ Ստեփանյան
- Ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Հարությունյան
- Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
- Իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են. Ռուբեն Վարդանյան
- ԱՄԴ-ն պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
- ԱՄԴ-ն «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշում կհրապարակի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան