19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Galatasaray» ակումբ
Թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբը ցանկացել է բանակցել Մոսկվայի «Dinamo»-ի հետ վերջինիս 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին գնելու նպատակով։ Սակայն Զախարյանը հրաժարվել է թուրքական թիմում հանդես գալու հնարավորությունից։ Նա նշել է, որ անձնական պատճառներով է հրաժարվել, գրում է Էրմենիհաբերը։
Մինչդեռ թուրքական մամուլում հայտնվել են պնդումներ այն մասին, որ Զախարյանը սկզբում ցանկացել է մարզական կարիերան շարունակել Թուրքիայում, բայց իրեն ուղղված սպառնալիքների պատճառով ստիպված է եղել հրաժարվել։ Ավելին, թուրքական լրատվամիջոցները նշում են, որ, չնայած բոլոր այդ սպառնալիքներին ու ճնշումներին, Զախարյանն իբր համառորեն ցանկանում է տեղափոխվել «Galatasaray»։
Թուրքական մասմեդիայի տարածած այս վերոհիշյալ տեղեկությունները հերքվել են անձամբ Արսեն Զախարյանի, նրա մենեջերի ու ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինի կողմից։
Վերջինս մասնավորապես ասել է․ «Թուրքական մամուլի այդ դիրքորոշումից տեղյակ ենք, սակայն անտրամաբանական է այն փաստը, որ իրենք իրենց ստերին այնքան են հավատում, որ մեզ էլ փորձում են ներքաշել դրանց մեջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին