«Մուրացան». Ծանրալսության հիմքում 2/3 դեպքերում ընկած են անոթային հիվանդությունները
Սուր նեյրոսենսոր ծանրալսության հիմքում 2/3 դեպքերում ընկած են անոթային հիվանդությունները, որոնք հանգեցնում են ներքին ականջի ռեցեպտորների թթվածնաքաղցի, ինչը նեյրսենսոր ծանրալսություն առաջացնող հիմնական էթիոլոգիկ գործոն է համարվում։
Նման եզրահանգման են եկել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում։
Մասանագետները նշում են՝ վերջին տարիներին նեյրսենսոր ծանրալսության բուժման սխեմային միացվել է ՀԲՕ-ն, որպես ամենաժամանակակից վերականգնողական բուժման միջոց։ Ամերիկյան Hyperbarik Medical Solutions-ի տվյալներով՝ նեյոսենսոր ծանրալսություն ախտորոշմամբ հիվանդների շրջանում կատարվել է 750 բարոսեանս։
Արդյունքում պարզվել է, որ ՀԲՕ-ն ոչ միայն հագեցնում է հյուսվածքները թթվածնով, ունենում է հակայտուցային ազդեցություն, այլև ուժեղացնում է դեղերի ներծծումը՝ ապահովելով գերազանց թերապևտիկ ազդեցություն։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բարոթերապիայի ծառայության պատասխանատու Արմինե Տերտերյանի փոխանցմամբ` ըստ հետազոտման արդյունքների այն պացիենտները, որոնք ստացել են ՀԲՕ թերապիա ծանրալսության ի հայտ գալուց 48 ժամվա ընթացքում, դրական դինամիկան եղել է ակնհայտ։
Եթե պացիենտները ստացել են ՀԲՕ թերապիա խնդրի ի հայտ գալուց 2 շաբաթ անց, ապա դրական արդյունք ստանալու հավանականությունը զգալի նվազել է։
Հարակից հրապարակումներ`
- Երբ է անհրաժեշտ դիմել օրթոպեդ-վնասվածքաբանի
- Քաղցկեղը հաղթահարածները պետք է խոսեն այդ մասին, որ մարդիկ հավատան՝ քաղցկեղը դատավճիռ չէ. ուռուցքաբան
- Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. ինչպե՞ս իմանալ, որ երեխան խնդիր ունի