ԱՄՆ-ը չի ցանկանում ոչնչացնել ՌԴ-ին, բայց նաև թույլ չի տա հաղթել. Բայդեն
ԱՄՆ-ը չի ձգտում ոչնչացնել Ռուսաստանին, իսկ Արևմուտքը չէր պլանավորում հարձակվել նրա վրա։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Վարշավա կատարած այցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանա հաղթել Ուկրաինայում։
Իր 20 րոպեանոց ելույթում Բայդենը չի մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որոնք արվել են երեքշաբթի օրը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում, այդ թվում՝ Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրից Ռուսաստանի մասնակցության կասեցման վերաբերյալ:
Փոխարենը, նա խոստացել է լիակատար աջակցություն Ուկրաինային։
Բայդենը խոստովանել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը փորձություն էր Եվրոպայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար։ Միաժամանակ նա ևս մեկ անգամ հավաստիացրել է Ուկրաինային աջակցելու Արևմուտքի հանձնառությունը։
Միացյալ Նահանգների նախագահը վստահ է, որ Ռուսաստանին չի հաջողվի հաղթել Ուկրաինայի հակամարտությունում։ Նրա խոսքով՝ «դաժանությունն ի վիճակի չէ կոտրել ազատ մարդկանց կամքը»։
Միաժամանակ Բայդենն ընդգծել է` Մոսկվան է, որ կարող է վերջ դնել այս հակամարտությանը։
ԱՄՆ նախագահն իր ելույթում ուղղակիորեն դիմել է «ռուս ժողովրդին». «ԱՄՆ-ը և Եվրոպայի երկրները չեն ձգտում Ռուսաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատել կամ ոչնչացնել այն։ Արևմուտքը չի ծրագրել հարձակվել Ռուսաստանի վրա: Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիները, որոնք ցանկանում են միայն խաղաղ ապրել իրենց հարևանների հետ, մեր թշնամիները չեն», - ասել է Բայդենը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին
- Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հակամարտությունը վերածել համաշխարհայինի. Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները