Իրավունք 13:46 22/02/2023

Ինձ մեղադրել, որ ես փորձել եմ հեղինակազրկել դատական իշխանությունը, ուղղակի զավեշտ է. Զարուհի Նախշքարյան

«Կասկածներ ունեի՝ արդյոք իմաստ ունի իմ ելույթը, առհասարակ մասնակցությունն այս կարգապահական  վարույթին։  Ինձ թվում է՝  խորհրդի անդմաները, ներկաները քաջ գիտակցում են, որ  ես բաց աչքերով եմ նայում իրականությանը»,- Բարձրագույն դատական խորհուրդում ասաց  դատավոր Զարուհի Նախշքարյանն իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԱՆ ներկայացրած միջնորդության քննության ժամանակ։

Նա նշեց, որ իր՝ այստեղ գտնվելը պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ ցանկացավ այս պահին ևս և այս պահը ևս  ծառայեցնել դատական իշխանության հեղինակության  բաձրացմանը։

Դատավորն ասաց, որ առնվազ երկու դրվագով արդարադատության նախարարը  շփոթել է իրեն դատական իշխանության հետ. «Ես չեմ շփոթում։ Ինձ համար կարող է քննադատելի լինել գործադիր իշխանության անգործությունը և գործողությունները ևս որպես դատական իշխանության դատավոր, որպես այդ խնդիրների հետ առնչվող դատավոր։ Ցավը գիտեք ինչումն է, որ դատավորների հիմնական մաս, այդ թվում խորհուրդը, բացառությամբ  երևի պարոն Քոչարյանի և պարոն Գրիգորյանի, շատ լավ գիտեն իմ մղումները, իմ վերաբերմունքը։ Ես այդ խնդիրները բարձրաձայնել եմ  ու երբևէ պայմանավորված չի եղել ԲԴԽ կազմով, գործող իշխանությամբ, այլ գործոններով։ Համարում եմ, որ ԲԴԽ-ն այն մարմինն է, որը,  հանդիսանալով երաշխավոր իմ՝ որպես դատավորի անկախության, պետք է միջոցներ ձեռնարկի այդ անկախությունը ինձ համար ապահովելու համար։ Դա չի կարողանում անել  ինչ-ինչ օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներով»։

Զարուհի Նախշքարյանն ասաց, որ մասնակցել է անթիվ քննարկումների, ներկայացրել է մանրամասն այն բոլոր դրվագները, որոնք իր և մի շարք այլ դատավորների կարծիքով կարող էին այս հարցը, կոլապսը լուծել։

«Քաղաքացիները նայում են այս նիստը, հիմա ասում են՝ լավ են անում, դատավորին պատժում են։ Բայց  հասկանանք, թե ինչո՞ւ համար են պատժում։ Պատժում են, որովհետև  ես ի՞նչ եմ արել։ Ես փորձել եմ այդ հարցերին լուծում տա՞լ, նրա համար, որպեսզի քաղաքացիներին  հեռախոսով ստիպված չլինեն պատասխանել, որ դատական ակտը ուշանում է,  դեռևս պատրաստ չէ, կատարողական թերթը չեն կարող տալ և այլն։ Այ, դրա համար։

Այսինքն, ես կատարել եմ այս շեշտադրումները 10 տարի՝ որպես դատավոր իմ ողջ գործունեության ընթացքում, որպեսզի փորձեմ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել ողջամիտ  ժամկետներում գործի քննության, արդար դատարանի ձևավորման, հեղինակության բարձրացման համար։ Իսկապես զավեշտ է, որ ես այսօր կանգնած եմ այստեղ այս միջնորդության ուժով»։

Դատավորի խոսքով, ամեն ինչն ունի նաև իր դրական կողմերը. «10 տարի աշխատել եմ որպես դատավոր, միշտ ընկճված եմ եղել, համարել եմ, որ ես գնահատված չեմ որպես դատավոր, իրավաբան, բավարարված չեմ զգացել ինձ, կարծել եմ, որ իմ ջանքերը չեն գնահատվում։  Բայց պարոն Մինասյանն այս  միջնորդությամբ այս իմ ողջ պատկերացումները հերքեց։ Շնորհակալ եմ արդարադատության նախարարին նրա համար, որ ինքը համարել է հնարավոր ինձ ԲԴԽ առջև կանգնեցնել այս ծիծաղելի մեղադրանքներով։ Ինձ մեղադրել նրա մեջ, որ ես փորձել եմ հեղինակազրկել դատական իշխանությունը, ուղղակի զավեշտ է։ Սա նշանակում է, որ ես եղել եմ արդար դատավոր, հիմնականում փորձել եմ դատավարական ժամկետները չխախտել, նշանակում է, որ մինչ այդ իմ տված բոլոր հարցազրույցները, ելույթներն արդար ու ազնիվ են եղել, կատարվել են ազնիվ մղումներով։

Զգացված եմ։ Շատ ուրախ եմ, որ ես այս կարգավիճակով պարզ ճակատով հիմա կանգնած եմ ձեր առջև»։ 

Նշենք, որ արդարադատության նախարարությունը դատավորին վերագրվել  է վարքագծի կանոնների որոշակի խախտումներ, մասնավորապես դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի (Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները) 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով (Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝  զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի, զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ) սահմանված խախտումներ։

Նախօրեին նիստին ԱՆ ներկայացուցիչը նշել էր, որ արդարադատության նախարարի հունվարի 31-ի որոշման պատճառ են հանդիսացել երեք լրատվամիջոցներին Զարուհի Նախշքարյանի տված հարցազրույցները, ինչպես նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում «Զարուհի Դանիելյան» օգտատիրոջ կողմից արված հրապարակումները։

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Զ. Նախշքարյանն ասաց.

«Ինչի մասին եմ ես այնտեղ ասում։ Ասում եմ այն, ինչի մասին խոսել եմ տարբեր հարթակներում տարբեր քննարկումների ընթացքում, ԲԴԽ, միջազգային կազմակերպությունների նախաձեռնած քննարկումներին։ Քննարկումների բոլոր մասնակիցներն անընդհատ այդ հարցը փորձել են լուծել տարբեր եղանակներով։

Փաստն այն է, որ այս պահի դրությամբ նույն վիճակն է։ Հինգ տարի է։ Փոխվել է ԲԴԽ կազմը։ Բոլոր այդ կազմերն ականատես են եղել, որ այդ հարցերը ես բաձրացնում եմ։

Արդյո՞ք այդ հարցը վերաբերվել է  ԲԴԽ-ին։ Այո։ Արդյո՞ք ես իրավունք ունեմ արտահայտվել դատական իշխանությանն անմիջականորեն վերաբերող հարցերի առնչությամբ։ Այո։ Այդյո՞ք  ես օգտվում եմ կարծիք հայտնելու իրավունքից։ Այո։  Արդյո՞ք կարծիք եմ հայտնել այս նյութերում։ Ոչ»։

Նրա բնորոշմամբ աննախադեպ երևույթ է՝  4 անգամ 4 վարույթներում կանգնել է  ԲԴԽ դահլիճում, որևէ վարույթով ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրը  հարցեր է ուղղել այս վարույթով ինձ, որևէ վարույթով նման բան չկա. «Այս մի փաստն առնվազն ի ցույց է դնում, որ միջնորդությունը խնդրահարույց է վիճելի իմաստով։ Եթե վիճելի է, ապա բոլոր չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ ինձ»։

«Ձեզ թվում է՝ ինձ հաճելի՞ է  այստեղ հայտնվել, առհասարակ ինձ հաճելի՞ է մնալ դատավոր։ Մենք խոսում ենք դատական իշխանության հեղինակության մասին։ Բարի։ Մինչ դատավոր դառնալը, ես աշխատել եմ որպես փաստաբան, ունեցել եմ որոշակի հեղինակություն։ Այդ հեղինակությունը ես կապիտալիզացրել եմ դատական իշխանության հեղինակության բարձրացման համար, 10 տարի շարունակ իմ բարեխիղճ, անկաշառ, աներկբա, առանց որևէ շեղումների, բացառապես օրենքի և ներքին համոզման սկզբունքներով իրականացրել եմ արդարադատություն։ Դրա  վառ ապացույցն այն է, որ այս միջնորդությունը բերվել է հենց այս  հիմքով, որովհետև այլ բան դժվար է ինձ հետ կապել, պարզապես հնարավոր չէ։

Եթե խորհուրդը համարի, որ ես այս բոլոր պայմանների  հաշվառմամբ չպետք է մնամ դատավոր, չպետք է շարունակեմ իմ գործունեությունը, ես «օկ» եմ դրա հետ, գտնում եմ, որ դա լավ գին է, որն առաջարկվում է իմ աթոռի համար։

Որևէ խնդիր չեմ տեսնում, անհանգստություն չեմ ապրում, դեռ մեծ հարց է, թե որը ես կնախընտրեի։ Բայց դուք, հարգելի ԲԴԽ անդամներ, դժվար որոշման կայացման առջև եք կանգնած, որովհետև այս վարույթը խոսքի ազատության մասին է, չլուծված խնդիրների քննարկման մասին է, ի վերջո այդ խնդիրների լուծման մասին է։

Եթե իմ վարույթը, միջնորդության ամբողջական բավարարումը կամ իմ լիազորությունների  դադարեցումը կծառայի այն նպատակին, որ այս հարցը կլուծվի և դատավորներին չեն զոհաբերի  կարգապահական վարույթների միջոցով, ես ինձ շատ երջանիկ կզգամ ու բավարարված։

Հիմա մենք ի՞նչ ենք ուզում։ Ուզում ենք, որ դատավորները որևէ կերպ չարտահայտվե՞ն, չբարձրաձայնե՞ն իրենց խնդիրներն այդ թվում նաև ԲԴԽ առջև, չպե՞տք է քննադատեն արդարադոտության նախարարին և իր անգործությունը, չպետք է  քննադատեն օրենսդիր մարմնին, որովհետև  մեզ այս վիճակի մեջ է թողել։ Մենք պետք է ձեզ դա ասենք, որովհետև դուք եք սահմանադրական այն մարմինը, որ պետք է լուծում տա այս հարցերին։ Եթե մեր նպատակն այն է, որ մենք այդ մասին չխոսենք, ապա այո, նման որոշում կարող է կայացվել։

Իսկ եթե ոչ, նպատակը դա չէ, ապա, կարծում եմ, որ այս միջնորդությունը չի կարող բավարարվել։

Թող նախարարությունն ինձ հեռացնելու այլ պատճառ մտածի, եթե ինքն արդար է»,- իր ելույթում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:34
«Հրապարակ». Բուհի դեմ վարույթ է հարուցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:33
«Փաստ». Երևանի «Դվին» հյուրանոցում միանգամից երկու արարողություն է տեղի ունեցել ռուսաստանաբնակ հայերի մասնակցությամբ
«Փաստ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Երևանի «Դվին» հյուրանոցում միանգամից երկու արարողություն է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
08:29
Հոկտեմբերի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:27
«Ժողովուրդ». ««Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել։ Մեզ հայտնի դարձավ, որ...
Աղբյուր` Panorama.am
08:25
«Հրապարակ». Ինչ փոփոխություն են նախաձեռնել ՔՊ-ական պատգամավորները ԱԺ կանոնակարգ օրենքում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի
Վերին Լարսի անցակետը վերսկսկել է գործունեությունը, երթևեկությունը անցակետով վերականգնվել է, ինտերնետ կապը ևս հասանելի է։ Այդ մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:01
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը խոսել է Իրանի հարձակմանը պատասխանելու մասին
Իսրայելի կառավարությունը քննարկում է, թե ինչպես արձագանքել Իրանի հարձակմանը, և դրա համար կընտրվի տեղ և մեթոդ։ «ՌԻԱ Նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:47
57-ամյա երևանցին իր վարած «ԳԱԶել»-ով թմրամիջոց է տեղափոխել
«Մասիսի համայնքային ոստիկանները տեղեկութուն ունեին, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդն օգտագործում և պահում է...
Աղբյուր` Panorama.am
21:57
Մոսկվայի հետ հարաբերությունները Թբիլիսիի քաղաքականության առաջնահերթությունն են
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
21:38
Հայաստանը չի միացել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երկու հայտարարությանը
Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Mercedes»-ը բախվել «Ford»-ին, առաջինում հայտնաբերվել է վարորդի մարմինը
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18։00-ի սահմաններում Կարենիս գյուղի Մուշի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 57 ամյա Սուրիկ Մ․-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ․ «Սրբազան պայքար»
«Սրբազան պայքար» շարժումը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հոկտեմբերի 9-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
20:41
ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի
ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Նախատեված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով․...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71 տոկոսը
Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71%-ը։ Այս մասին հայտնում է RBK-ն։ Հանրաքվեին մասնակցությունը, ըստ ԿԸՀ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
19:52
Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով
Վերխնի Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ  Գրուզիան»...
Աղբյուր` Panorama.am
19:35
Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է «Դոմուս»-ի երկհարկանի շինությունն ամբողջությամբ․ ՆԳՆ ՓԾ
Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ ՆԳՆ փրկարար...
Աղբյուր` Panorama.am
19:24
Փյունիկի ֆուտբոլիստը հրավիրվել է Հայիթիի հավաքական
«Փյունիկի» կիսապաշտպան Բրայան Ալսիուսը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած դեպքով մեկ անձ կալանավորվել է․ ՔԿ
2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:02-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային...
Աղբյուր` Panorama.am
18:57
Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի
Գերմանական «Spiegel» պարբերականում տեղ գտած լուրերի համաձայն՝ Գերմանիան հաստատել է Թուրքիային 336 մլն եվրո արժողությամբ զենքի փաթեթի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով մեկման կադրերով կարճ տեսանյութ։...
Աղբյուր` Panorama.am
18:33
Սա ողբերգություն է, անղեկ հավաքականության ողբերգություն․ Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այն, ինչ տեղի է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Նոր առաջարկ է եղել՝ ունենալ գերազանցության կենտրոններ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հրդեհի վերաբերյալ հերթական ահազանգն է ստացվել, այս անգամ՝ Ներքին Շենգավիթից
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի հարյուրամյակին
«Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի կազմակերպչական խորհուրդը հայտարարում է 20-րդ հոբելյանական փառատոնի անցկացման մասին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 %-ը Երևանում է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 %-ը Երևանում է։ Հայաստանի տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
17:48
Այսօր Թբիլիսիի մի քանի դպրոցներից աշակերտները տարհանվել են
Այսօր պայթուցիկ սարքի մասին ծանուցման պատճառով Թբիլիսիի մի քանի դպրոցներ տարհանվել են։ Տեղում աշխատել են համապատասխան գերատեսչությունները։...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայաստանն ուսումնասիրում է կորեական մшրտական տшնկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խոոսքը K2 «Սև Հովազ» մարտական տանկերի մասին է
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խոշոր հրդեհ Երևանում
13:44 07/10/2024

Խոշոր հրդեհ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}