«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների օգնականների համար պարգևավճարների գումար կա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հասան իրենց երկրորդ նպատակին ևս։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգնականներին տրվել է աշխատավարձի 15 տոկոսի չափով պարգևավճար աշխատակազմի նոր ղեկավար֊քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականները մի խումբ այլ ՔՊ պատգամավորների օգնականների հետ պարգևավճար են պահանջել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանից: Նրանք պահանջում էին պարգևավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգևավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են:
Ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի նախկին ղեկավարի վրա: ՔՊ դռնփակ նիստից հետո նա հեռացվեց պաշտոնից, սակայն փաստացի օգնականների երկրորդ պահանջը ևս կատարվեց, և նրանք նաև ստացան պարգևավճարները։
Ստացվում է՝ գումար չկա առաջնագծում կահավորանք և կեցավայր կառուցելու համար, բայց իշխանական պատգամավորների օգնականների համար պարգևավճարների գումար կա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա