ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժությունները նվիրված կլինեն միջուկային և ռադիացիոն անվտանգությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» զորավարժությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերին Բելառուսում, ուղղված են լինելու միջուկային և ռադիացիոն անվտանգության խնդիրների մշակմանը։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այդ մասին երեքշաբթի հայտարարել է Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկին։
«Մենք կունենանք բավականին լուրջ իրադարձություններ «Ժայռ-2023» զորավարժությունների գծում, որոնք այլ երկրների մեր գործընկերների մասնակցությամբ կկազմակերպենք այստեղ, սեպտեմբերին: Մեր զորավարժությունների թեման է ճառագայթային և միջուկային անվտանգությունը»,-«Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախարարը։
Սինյավսկին ավելի վաղ հայտնել էր, որ այս զորավարժությունների շրջանակներում նախատեսվում է մշակել ՀԱՊԿ երկրների փրկարարների համատեղ գործողությունների համակարգումը բարդ արտակարգ իրավիճակներին արձագանքելիս։ Նախարարը նշել է, որ 2023 թվականին ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահության շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն արտակարգ իրավիճակներում օպերատիվ կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Նա հայտնել է, որ սեպտեմբերին Մինսկում նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի հերթական նիստը, որի կազմում ընդգրկված են կազմակերպության անդամ երկրների փրկարարական վարչությունների ղեկավարները։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հայաստանը հակված է չմասնակցե՞լ ՀԱՊԿ զորավարժություններին
- ՀԱՊԿ շտաբի ղեկավարը չի բացառում տարածաշրջանում լարվածության աճը
- ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում
- ՀԱՊԿ շտաբ. Վաշինգտոնը և Բրյուսելը, չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ձգտում են պարտադրել իրենց անվտանգության մոդելը
- Անվտանգային նոր համակարգ ստեղծե՞լ են, որ հրաժարվում են ՀԱՊԿ-ից. Ռուստամյան
- Ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ ԵՄ-ինը՝ ժամանում. Փաշինյան
- Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ-ը կկարողանա զորք ուղարկել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի
- Լավրով. ՌԴ-ն խնդրանքով չի դիմել ՀԱՊԿ երկրներին աջակցության համար
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարևորել է բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրականացումը
- Բելառուսում մայիսի 18-ին տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել հրդեհից զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ
- ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելը որևէ ձևով չի նվազեցնում Ադրբեջանի հնարավոր հարձակման հավանականությունը. Աբրահամյան