Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 9-ի
Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում Իսրայելի կողմից իրականացված գործողության արդյունքում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 9-ի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը Facebook-ի իր էջում։
Պաշտոնյաները հայտնել են, որ մահացածների թվում է 16-ամյա դեռահաս կա: Առնվազն 102 մարդ վիրավորվել է, նրանցից վեցի վիճակը ծանր է։ Տուժածները հոսպիտալացվել են։
Ինչպես չորեքշաբթի հաղորդել է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, իսրայելցի զինվորականները առավոտյան մտել են Նաբլուսի Հին քաղաքի շրջան և ներխուժել նրա ծայրամասերի թաղամասերը: Պաղեստինցիները դիմադրել են, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում իսրայելցիները կրակ են բացել և խլացուցիչ նռնակներ կիրառել։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական բանակը հաղորդել է Հորդանան գետի արևմտյան ափի գործողության ընթացքում փոխհրաձգության մասին
- Ռումինիան գրեթե 1,5 մլն դոլար է հատկացնում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, և Հորդանանի պաշտպանության համար
- Հորդանանի թագավորը պաշտպանել է «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ» ստեղծման գաղափարը
- Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան