Ստրանջիայի մրցաշար. 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել
Բուլղարիայում ընթացող Ստրանջիայի մրցաշարի 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթելով իրենց մրցակիցներին՝ դուրս են եկել 1/4 եզրափակիչ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթանակից հետո դուրս է եկել 1/16- րդ եզրափակիչ։
Այսօր Նարեկ Հովհաննիսյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը, ռինգ դուրս կգան նաև Արթուր Ղազարյանը, Վախթանգ Հարությունյանը և Դավիթ Չալոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստրանջայի մրցաշար. Այսօր ռինգ դուրս կգա բռնցքամարտիկ Արթուր Շախպազյանը
- Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին