Աֆղանստանի հյուսիսում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 23 մարդու
Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցները երկրի հյուսիսում գտնվող Սարի Պուլ նահանգում հրապարակայնորեն մտրակել են 23 մարդու, այդ թվում՝ 9 կնոջ։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է աֆղանական Hasht-e Subh թերթը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։
Ըստ նրանց՝ ամբաստանյալները ֆուտբոլի մարզադաշտի տարածքում պատժվել են դավաճանության, նախամուսնական կապերի, տնից փախչելու և մոլախաղերի համար։
Փետրվարի 2-ին թալիբների կողմնակիցները մտրակել են հարավային Գիլմենդ նահանգի 16 բնակչի։ Նրանք մեղադրվում էին գողության, դավաճանության և վարչական իրավախախտումների մեջ։ Ամբաստանյալներից յուրաքանչյուրը մտրակի 30-ից 39 հարված է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները կանանց արգելել են աշխատել առևտրի կենտրոններում
- ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում թույլ տալ կանանց աշխատել հասարակական կազմակերպություններում
- Թալիբներն արգելել են կանանց աշխատել և բարձրագույն կրթություն ստանալ
- Թալիբները և իրանցի սահմանապահները կրակել են միմյանց վրա