Ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Մարտունիի մի քանի բնակավայրերը
Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։
Գեղարքունիքի մարզպետարանի հաղորդմամբ, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։
Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։
Մարզպետարանից նաև հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի ճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ
Փետրվարի 22-ի գիշերային ժամերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել են ուժեղ քամիներ, իսկ բարձրլեռնային գոտիներում՝ ձնաբքեր, ինչի հետևանքով որոշ հատվածներում դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթևեկության համար։
Բքերի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում, Շատվան-Նորաբակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհներին։
Փետրվարի 22-ի ժամը 09․30-ի դրությամբ Գեղարքունիքում բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ մարզի տարածքով մեկ շարունակվում են մաքրման եւ մշակման աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան