ԱԺ-ն հերքում է «Ժողովուրդ»-ին
«Ժողովուրդ» օրաթերթի՝ «ԱԺ պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց» վերտառությամբ փետրվարի 22-ի նյութի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները 15 տոկոսի չափով պարգեւավճար են ստացել աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից, լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Պարզաբանման մեջ նշվում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հունվար ամսին պարգեւավճար չեն ստացել:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի ստանում են նաև պարգևավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով, որը նախորդ տարվա 30 տոկոսից կրկնակի կրճատվել է:
Խնդրում ենք լրատվամիջոցներին սեփական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պաշտոնապես ճշտել այն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա