ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների կարևոր դրվագներից մեկը վերաբերում է «Լաչինի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:
Ալիևը պարզ վերահաստատում է իր այն մոտեցումը, որ Հայաստանն Արցախին կապող երթուղին և Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը պետք է գործեն միևնույն ռեժիմում` հավելելով, որ այդ հատվածներում պետք է անցակետեր տեղակայվեն:
Առավել պարզ ասած, Ալիևն ասում է, որ եթե ՀՀ-ն դեմ է Սյունիքով միջանցքի տրամադրման, ապա Հայաստանն Արցախին կապող երթուղին պետք է զրկվի միջանցքի կարգավիճակից, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս պետք է անցնել ադրբեջանական անցակետերով` անվտանգային, մաքսային և այլ ընթացակարգերի ներառմամբ:
Չի բացառվում, որ ի սկզբանե Ադրբեջանը միջանցքի թեման առաջնային օրակարգ էր մղել որպես «փոխզիջում» օգտագործելու և իր գլխավոր նպատակներից մեկին հասնելու` ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելու համար:
ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին