Ղազախստանում չեղարկվել է Ավրահամ Ռուսոյի համերգը
Ղազախստանի Սեմեյ քաղաքում չեղարկվել է երգիչ Ավրահամ Ռուսոյի համերգը, որը պետք է կայանար մարտի 11-ին «Աբայ Արենա» մարզադաշտում։ «Գազետա ռու», հայտնում է, որ այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ միջոցառման կազմակերպչին հղումով։
Համերգների չեղարկման պատճառը տոմսերի ցածր վաճառքն էր։ Նշվում է, որ քաղաքացիների համար տոմսերի գներն ավելի ցածր են եղել, քան արտասահմանցի այլ արտիստների նախորդ համերգների դեպքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը երգիչ ԱՎրահամ Ռուսոյի դեմ մահափորձի մեղսակիցներին դատապարտել է 12 եւ 9 տարվա ազատազրկման։ «Դատարանը Ջուրային դատապարտել է 9 տարվա ազատազրկման, Տրյասնիկովին՝ 12 տարվա ազատազրկման»,-ասել է դատարանը՝ հավելելով, որ «երկու դատապարտյալներն էլ իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան