Արմեն Գևորգյան. Տարածաշրջանում ընթացող զարգացումները երեք նպատակ ունեն
«Աշխարհում ընթացող աշխարհքաղաքական զարգացումներում ամենակարևորն էմոցիաներից զուրկ լինելն է»,-«Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Նա ցավով փաստեց, որ վերջին շրջանում թե արտաքին, թե ներքին քաղաքական հարթակներում շատ է տեսնում գնահատականներ, որոնք էմոցիոնալ են, միաժամանակ չեն նախանշում ուղղություններ, լուծումներ, հեռանկարներ։
«Ստեղծված իրավիճակում, անկախ դրա ծնած պատճառներից, պետք է լինել մաքսիմալ ռացիոնալ, քանի որ կարևոր է հասկանալ խաղը հայերի շուրջ չի վարվում, աշխարհը մեր շուրջ չի պտտվում։ Այնպես է ստացվել, որ մենք դարձել են գլոբալ զարգացումների իրականացման գործոններից մեկը, և այսօր աշխարհքաղաքական տարբեր կենտրոններ այդ գործոնը կարողանում են օգտագործել»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Նրա խոսքով՝ այլ խնդիր է, թե Հայաստանի գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունն ինչքանով է բավարարում հայ ժողովրդին և տարբեր աշխարհաքաղական կենտրոնների պատկերացումներին կամ սպասումներին:
«Առնվազն գոնե իմ պատկարացումներում այսօր 3 շատ հստակ ռազմավարական նպատակ կա, որի շուրջ զարգացումները ծավալվում են նաև մեր տարածաշրջանում։ Առաջինը Ռուսաստանին աշխարհքաղաքական առումով չեզոքացնելն է։ Երկրորդը նույնպես ավանդաբար եղել է, հատկապես Սովետական Միության փլուզումից հետո, Կասպյան ծովի ավազանի ռեսուրսներին տիրապետելն ու դրանք ազատ տեղափոխելու հնարավորությունների ստեղծումն է, խոսքը Միայն Ադրբեջանի ռեսուրսների մասին չէ, այլ Իրանի, Ուզբեկստանի Ղազախստանի էներգետիկ ռեսուրսների մասին է։ Երրորդ խնդիրը Ռուսաստանի, ինչպես նաև Չինասանի տարանցիկ ու լոգիստիկ հնարավորությունների սահմանափակումն է»,-ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով, այս նպատակներին հասնելու համար ամեն ինչ արվելու է, որ Հայաստանն իր հարևանների հետ չունենա խնդիրներ, Իրանում գործող ռեժիմը փոխվի, որոնց դեպքում հնարավոր է երկու նպատակի իրականացում։
Անդրադառնալով Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն ուղղված աշխարհքաղաքական արևմտյան կենտրոնների քայլերին և այդ համատեքստում հայ-ռուսական հարաբերություններին, պատգամավորն ընդգծեց.
«Այսօր բոլորը հասկանում են, որ Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը միայն Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությամբ կամ օժանդակությամբ կարող է լինել: Ո՞րն է հայանպաստ այդ լուծումը, ձևաչափը, դա այլ հարց է, բայց այստեղ շահերը համընկնում են»:
Տեսանյութը՝ քիչ անց։
Հարակից հրապարակումներ`
- Արևմուտքը Ռուսաստանի դեմ Հայաստանը դիտարկում են ոչ այլ ինչ, քան ընդամենը սովորական բուֆեր. Դանիելյան
- Շահնազարյան. Հայաստանում իշխանությանը հեռացնելու ծրագիր չի եղել, եղել է իշխանության գալու ծրագիր
- Դավիթ Շահնազարյան. 2018-ին Փաշինյանը զավթել է իշխանությունը աշխարհքաղաքական կոնսենսուսի արդյունքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան