Վարդան Հակոբյան. Էրդողանը ուզում է լծել այդ եզին և իր հարցերը լուծել
«Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը որևէ կերպ չի ազդի այդ երկրի վարած արտաքին քաղաքականության վրա»,-«Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս, վերլուծաբան Վարդան Հակոբյանը:
Նրա խոսքով, Թուրքիան, լինելով հզոր պետություն, ունենալով փորձված քաղաքական էլիտա, կարողանում է հստակ հաշվարկներ իրականացնել ու խնդիրները սահմանել։
«Հիմա նույնիսկ խոսում են Թուրքիայի պրոռուսական դիրքորոշման մասին, այս բոլորը քողարկում է, ռեալ որևէ բան չկա։ Երկուստեք օգտվում են այս իրավիճակից՝ հանուն իրենց շահերի, դա համագործակցության իմիտացիա է։ Թուրքիան ոտքից գլուխ, ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից, մաս է կազմում այն գլոբալ ծրագրի, որն իրագործվում է Բիլ Քլինթոնի՝ իշխանության գալուց հետո»,-ասաց նախկին հյուպատոսը։
Քննարկման մասնակցի համոզմամբ, այդ ծրագրում Թուրքիան իր տեղն ունի ու չի կարող խուսափել դրանից։
«Էրդողանի քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ոչ թե ցանկանում է հակադրվել այդ ծրագրին, այլ օգտվել դրանից, որն իրենից ներկայացնում է Արևմուտքի, ՆԱՏՕ-ի ընթացքը դեպի Մերձավոր Արևելք, Միջին Ասիա, ընդհուպ մինչև Չինաստան, ԱՖղանստան։ Այդ ընթացքի մեջ Էրդողանը կարծես թե ուզում է լծել այդ եզին, կոպիտ ասած, և իր հարցերը լուծել։ Նա այդ առումով կարողանում է որոշակի հաջողությունների հասնել»,-ասաց Վ. Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին