Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում. զոհերի թվում կան երեխաներ
Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի, ևս 11-ը տուժել են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեկ տուժած մահացել է հիվանդանոցում։ Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասնում է 7-ի։ Նրանց մեջ երկու երեխա կա։ Տուժել է 11 մարդ, որոնցից ինը հոսպիտալացվել են, երկուսին բժշկական օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր հիմունքներով»,- հայտնել են գործակալությանը։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 21-ին Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցում, որը նախկինում եղել է հանրակացարան։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ նախնական տվյալներով, հրդեհը եղել է հրկիզման արդյունքում: Շենքի առաջինից չորրորդ հարկերում հյուրանոց է, իսկ վերևում նախկին հանրակացարանն է՝ փոխանցված բնակարանային ֆոնդին։ Հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ գտնվում են բնակարանները։
Հրշեջները փրկել են 50 մարդու, 200-ը տարհանվել են։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները