ԱՄԴ-ն պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
Արդարադատության միջազգային դատարանն այսօր հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը մասամբ բավարարեց պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով:
Անդրադառնալով Արցախի գազամատակարարումը, կապը և էլեկտրամատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու վերաբերյալ Հայաստանի պահանջին, ապա Հաագայի դատարանը գտնում է, որ Հայաստանը չի հիմնավորել, որ Ադրբեջանն է խաթարում Արցախի գազամատակարարումը:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Հայաստանը պահանջել էր կիրառել ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է զոհված զինծառայողի հորը վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության պահանջը
- Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան