Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։
Դատարանն անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ հայտարարեց, որ միաձայն ամբողջությամբ մերժում է այդ պահանջները:
Ադրբեջանը դատարանում հայտարարել էր, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։
Հիշեցնենք, որ դատարանը որոշում է կայացրել նաև ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ, ըստ որի. «Դատարանը բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարերեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝
. մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտայինմիջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
- Իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են. Ռուբեն Վարդանյան
- Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում
- Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից.Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայում Ադրբեջանի պահանջներին
- Էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն և այս դատարանը Լեռնային Ղարաբաղի հայերի համար վերջին հույսն է. Եղիշե Կիրակոսյան
- Հաագայի դատարանում հունվարի 30-ին Լաչինի միջանցքի շրջափակման հարցով լսումներ կանցկացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան