Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են․ Միրզոյան
Լյուքսենբուրգի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի շրջանակում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր։
Գործընկերջոս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումների գործընթացի վերջին զարգացումները։ Ցանկանում եմ նշել,որ Ադրբեջանը պետք է հրաժարավի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից՝ գալով կառուցողական քննարկումների և բանակցությունների դաշտ։ Ընդգծել ենք նաև ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայման առաքելությունը, որի աշխատանքները մեկնարկել են երկու օր առաջ»,- ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցին, Միզոյանն ասաց․
«Տեղեկացրել եմ, որ Լաչինի միջանցքի շրջափակումը ոչ միայն մարդասիրական իրավունքի, այլև Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն խախտում է։ 2,5 ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել ԼՂ-ում։ Ադրբեջանի կողմից շարունակվում է գազի մատակարարման խափանումը։ Նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը»։
Պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին լուրերին, Միրզոյանն ասաց․
«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել ՀՀ սահմանին, այնտեղ, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, բայց մեր պատասխանը միանշանակ է և բավականին հրապարակային։ Լաչինի միջանցքի արգելափակումից շատ կարճ ժամանակ անց այս դիրքորոշումը հնչեցվել է և այն մնում է նույնը։ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում՝ նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ընդունելի չէ»։
Միրզոյանը նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ պատրաստ է միազգային տեսանելի երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հայության հետ՝ նրանց իրավունքների և անվտանգության մասին։
«Մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հավաստիացումը այ ասին, որ այդ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի պետք է ունենա։ Մյուս կողմից մենք տեսել ենք, որ ադրբեջանական կողմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, սակայն վերջինս նահանջել է իր բարձրաձայնած պարտավորվածություններից։ Հուսամ այս անգամ նույն վարքագիծը չենք տեսնի, այսինքն՝ նահանջ ՝ բարձրաձայնած պարտականությունից»,-հավելել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան