Արման Աբովյան. Իրավունք չունենք խաղալ այն խաղը, որտեղ ընդամենը խաղաքարտ ենք
«Արևելք-արևմուտք առճակատումն ավելի խորանալու միտում ունի »,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքով, ընթացող զարգացումների արդյունքում ձևավորվելու են էներգետիկ, լոգիստիկ ու ռազամական նոր իրողություններ։
«Ով տիրապետում է շատ ռեսուրսների, նա իրավիճակն իր օգտին բարելավելու հնարավորություններ ունի։ Այս աշխարհքաղաքական զարգացումներում իրավունք չունենք խաղալ այն խաղը, որտեղ մենք գոնե պուճուրիկ ձայնի իրավունք չունենք, որտեղ ընդամենը խաղաքարտ ենք, որովհետև խաղաքարտը միշտ զոհաբերում են, իսկ հաղթած խաղի ժամանակ այն միշտ դնում են խաղատուփի մեջ»,-ասաց Աբովյանը։
Անդրադառնալով եվրոպացի դիտարդական առաքելության՝ Հայաստան կատարած այցին, Աբոցյանը կոչ արեց հրաժարվել այն մոտեցումից, որ ինչ-որ մեկը՝ կլինի ռուսը, ամերիկացին, եվրոպացիան գալու են մեզ փրկեն։
«Այլ բան, որ փրկչի անվան ներքո հայտնվել են աշխահքաղաքական որոշակի կենտրոններ, որոնք իրականացնելու են իրենց նպատակը»,-ասաց Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երբ քեզ ստորացնում են ու դու պատասխան չեն տալիս, հաջորդ Մյունխենին շատ ավելի վատ է լինելու. Մելիքյան
- Վարդան Հակոբյան. Էրդողանը ուզում է լծել այդ եզին և իր հարցերը լուծել
- Արմեն Գևորգյան. Տարածաշրջանում ընթացող զարգացումները երեք նպատակ ունեն