Արարատին ԱԳ նախարար նշանակելը, մեկ միլիոն դոլարանոց վարկը Գռզոյի բանկից և այլն նրա լռության գինն է. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձը Նիկոլ Փաշինյանն է։
Նոյեմբերի 9-ի գիշերը ԱԺ նախագահին «միամտաբար» զայրացած ցուցարարների միջով տանելն այն ժամանակ, երբ մնացած վերխուշկեն մարդա մի ծակում պախկված էր, կապիտուլյացիան «Սպիկերին սպանեցին» շոուով փոխարենելու ստոր փորձ էր։
Վստահ եմ, Արարատին ԱԳ նախարար նշանակելը, մեկ միլիոն դոլարանոց վարկը Գռզոյի բանկից և այլն նրա լռության գինն է։
Նիկոլին դեռ չեն բռնել, իսկ բռնելու ժամանակ այս դրվագը իրեն ուղղված մեղադրանքների մեջ ամենափոքրերից է լինելու։
Վերջիվերջո, Նիկոլը Արարատ Միրզոյանին սպանել չկարողացավ, իսկ 5 000 երեխու՝ կարողացավ։
Մնացածը՝ նիկոլահպատակ իրավապահ համակարգի բոլիվուդյան ռիլսեր են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան