WR Chess Masters մրցաշարում Արոնյանն առաջատարն է
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը WR Chess Masters մրցաշարի 5-րդ խաղափուլում հաղթանակ է տարել Անիշ Գիրիի նկատմամբ: Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր: 3-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսում են Ուեսլի Սոն և Դոմարաջու Գուկեշը:
Առջևում Լ.Արոնյանը դեռ ունի 4 խաղ:
WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան