«Հրապարակ». «Վերևներից» դեռ հրահանգ չեն ստացել, թե ինչպես վարվել Սաֆարյանի վերաբերյալ դիմումի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը երեկ ԱԺ են ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը։ Մանրամասն ներկայացրել են Սաֆարյանի թույլ տված առերևույթ խախտումները, խոսքը Սահմանադրությամբ ամրագրված՝ անհամատեղելիության պահանջի խախտման մասին է։ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, զբաղվել փաստաբանությամբ։
ԱԺ նախագահի աշխատակազմից երեկ հայտնեցին, որ ստացել են միջնորդությունը և ըստ ընթացակարգի` այն ԱԺ-ում քննության կառնեն։ Իսկ ընթացակարգը հետևյալն է.
ԱԺ նախագահի աշխատակազմը դիմումը փոխանցում է խմբակցություններին, ԱԺ հերթական նիստում խմբակցություններից մեկի առաջարկով դիմումը կարող է քննության առարկա դառնալ, իսկ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմել-չդիմելու որոշումը կայացվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների 3/5-ի ձայներով։ ՔՊ-ից երեկ տեղեկացանք, որ «վերևներից» դեռ հրահանգ չեն ստացել, թե ինչպես վարվել Սաֆարյանի վերաբերյալ դիմումի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան