«Հրապարակ». Արցախում Սահմանադրության փոփոխության հարցը նորից օրակարգ է մտել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերաինտեգրվում է Արցախի քաղաքական կյանքին, որտեղից հեռացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ հրաժարվելով Արցախի հերոսի կոչումից և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թեև դա գնահատվեց որպես պատասխանատվությունից խույս տալու և պարտության մեղքը ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին դնելու փորձ։
Նախօրեին Բաբայանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ճիշտ է՝ նա Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի, ինչպես նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ առաջին շարքերում չի նստել, բայց Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն ակտիվ հանդիպումներ է ունենում իր թիմակիցների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ ընտրություններին: Նա չի թաքցնում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը դեմ չի լինի զբաղեցնել պետնախարարի պաշտոնը, սակայն ո՛չ հանրային շրջանակներում, ո՛չ իշխանական, նրան չեն պատրաստվում որևէ պաշտոն առաջարկել։
Հիշեցնենք, որ Արցախում Սահմանադրության փոփոխության հարցը նորից օրակարգ է մտել: Փետրվարի 13-ին Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ «ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ» նախագիծն ուղարկելով ԱԺ: ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի փոփոխությունը` առանց հանրաքվեի, ձայների երկու երրորդով, որից հետո խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակներում Արցախի նախագահ նշանակելու իրավունք կստանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները