Օպերալիան հաղթանակած սոպրանո Ջուլիանա Գրիգորյանն ու չեխ տենոր Պետր Նեկորանեցն հանդես կգան միասին
2022 թվականի հոկտեմբերին Plácido Domingo Operalia հեղինակավոր մրցույթում հաղթանակած Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայի Ռուդոլֆինում հայտնի դահլիճում։ Այս մասին orer.eu-ին հայտնել են Nachtigall Artists Management ընկերությունից։ Ջուլիանայի զուգընկերը բեմում կլինի չեխ տենոր Պետր Նեկորանեցը։
2022 թվականի հունիսին Ջուլիանան արժանացել էր նաև առաջին կարգի մրցանակին Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի երգեցողության միջազգային մրցույթում։Երաժշտագետները նշում են, որ 25 տարեկանում նա արդեն իսկ մեծ կարիերայի շեմին է և փաստորեն արդեն հատել է այդ շեմը։
Ջուլիանան ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան և 2018 թվականին դարձել Հայաստանի ազգային օպերայի երիտասարդ արտիստների նախագծի անդամ։
2022 թվականի դեկտեմբերին Ամստերդամի Հոլանդիայի ազգային օպերայում նա ներկայացել է Լիուի (Տուրանդոտ) կերպարով, իսկ 2023 թվականի մարտին Ռավեննայում կխաղա Միմի (Բոհեմա)։ Հունիսին նախատեսված է նրա դեբյուտը Միլանի Լա Սկալայում, որտեղ հանդես կգա որպես Երկրորդ անտառային աղջիկ Դվորժակի հանրահայտ Ռուսալկայում/Ջրահարսը/։
Տենոր Պետր Նեկորանեցը նույնպես բազմաթիվ համաշխարհային մրցույթների դափնեկիր է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան