ՔՊ-ական պատգամավորը՝ գործընկերոջը. Արսեն Թորոսյան ջան, չգիտես հիվանդությունը, բայց ուզում ես բուժել
ՔՊ-ական աԱրսեն Թորոսյանն այս անգամ էլ որոշել է պայքարել ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման դեմ՝ նշելով, որ «ճանապարհային վթարների առաջացման մեջ իր ուրույն և վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաև ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների»։
ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, արձագանքելով գործընկերոջը, գրել է.
«Էլի ստացվում է վարորդներն են մենակ մեղավոր: Ճանապարհային նշաների բացակայություն, մերկասառույց, այսօր արդեն ուղիղ 36 օր Գարեգին Ժդեհ փողոցի ամենաբանուկ խաչմերուկի լուսացույցը տրաքած ընկած է մայթին, դրանք վթարի պատճառ չեն համարվել երբեք:
Չկա վիճակագրության մեջ տողը որտեղ գրած լինի պաշտոնատար անձի կամ կառույցի անգործությամբ է տեղի ունեցել վթարը: Մենք չունենք վիճակագրություն։ Արսեն Թորոսյան ջան, բժշկական լեզվով ասած չգիտես հիվանդությունը, բայց ուզում ես բուժել: Պետք է սկսենք վիճակագրությունից, հիմա դա ինչպես է, վթար է, նայում են վարորդը խմած է եղել գրում են ալկոհոլ պատճառը, բայց իրականում նշան չկա ու սթափ մարդն էլ նույն վթարում կհայտնվեր: Ու սենց գրեթե բոլորը, արագության գերազանցումը, չկա պատճառահետեւանքային կապ, արդյոք արագության գերազանցում էր վթարի պատճառը, թե ասենք բաց լուկը, որը մեկա 60կմ ժամի տակ էլ ընկնեիր մեջը կողաշրջվելու էիր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան