Աշխարհի ներդրողների կեսից ավելին կուտակած 3-5 մլն դոլարը բավարար են համարում հարմարավետ կենսաթոշակի համար
Bloomberg-ը, վկայակոչելով MLIV Pulse նախագծի շրջանակներում ամբողջ աշխարհում ներդրողների հարցումը, գրել է, որ կենսաթոշակային տարիքում հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ է 3-5 միլիոն դոլարի խնայողություն: «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին գործակալությանը հայտնել է հարցման մասնակիցների 66%-ը։
Ըստ հաղորդագրության՝ Աֆրիկայից, Ավստրալիայից և Օվկիանիայից ներդրողների 50%-ը, ինչպես նաև Հարավային Ամերիկայի ներդրողների 33%-ը և Հյուսիսային Ամերիկայի ներդրողների 31%-ը բարձրաձայնել են 3-5 մլն դոլար կենսաթոշակի համար հարմարավետ գումարի մասին։
Հարցվածների մեկ երրորդը՝ 30%-ը, ասել է, որ դրա համար իրենց պետք է ավելի քան 5 մլն դոլար։ Այս գումարը հարմարավետ է համարել Հյուսիսային Ամերիկայի ներդրողների 42%-ը և Ասիայի ներդրողների 35%-ը:
Հարցման որոշ մասնակիցներ գումարն անվանել են 5-20 միլիոն դոլար: Այդ տեսակետը հայտնել է Հարավային Ամերիկայի ներդրողների 33%-ը, Ասիայում՝ 10%-ը, Եվրոպայում՝ 9%-ը և Հյուսիսային Ամերիկայում՝ 13%-ը։
Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի ներդրողների մոտ 3%-ը 1 միլիոն դոլարից պակաս խնայողությունները բավարար են համարում թոշակի անցնելու համար:
Bloomberg-ի հարցումն ընդգրկել է 553 ներդրող աշխարհի բոլոր տարածաշրջաններից։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում մեկնարկել է ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման հինգերորդ ցույցը
- Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը կներդրվի նաև 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում
- «Կենսաթոշակների բաձրացման համատեքստում անապահովության համակարգից դուրս մնացածների համար լուծումներ են մշակվում»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները