Մահվան ելքով վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին. փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Փետրվարի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կիլոմետրին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթակել 73-ամյա մի տղամարդու։
Ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Քրեական ոստիկանության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել էր Կոտայքի մարզի 70-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Ռենո» մակնիշի մեքենայով։
Դեպքից ժամեր անց Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Երևանի Շերամի փողոցում նրան ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել։
Տղամարդը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան